Рубрика: Без рубрики, Գրականություն7

Ամանորյա հարցազրույց

Հացը՝ ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հաց ամանորյա հայկական մաղթանքներահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:

 Ամանորյա հայկական մաղթանքներ

Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը:

Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:

Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:

որ տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:

Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ;

Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Դանիա

Դանիայում մարդիկ տարվա ընթացքում դեն չեն նետում իրենց չօգտագործվող ամանեղենը։ Նրանք ամբողջը պահում են մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, ապա  դրանք կոտրում են ընկերների և ընտանիքի անդամների դռների առջև։

Իսպանիա

Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի հետ մեկական: Նա ով կհասցնի այդպես անել, մեծ հաջողությունների կհասնի:

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում Ամանորին ամեն ինչ կլոր է դառնում: Եվ դա այն պատճառով, որ կլորությունը Ֆիլիպիններում բարգավաճման նշան է: Այս օրը ֆիլիպինցիներն իրենց սեղանին դնում են կլոր մրգեր և հագնում են պուտավոր հագուստ

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Оставьте комментарий