Рубрика: Без рубрики, Հայոց լեզու7

Գործնական աշխատանք

1․Ընդգծի՛ր տրված ածանցավոր ածականներում վերջածանցները և դրանցով կազմի՛ր երկուական նոր ածական:.

Հավելյալ —
տխրալի — ձանձրալի, ջրալի
խոտավետ — բուրավետ, շահավետ
լուսեղեն —
պողպատե — քարե, փայտե
նեղացկոտ — ալարկոտ, վախկոտ
երկերեսանի — լեզվանի, ավագանի,
կիսատ — գունատ, պոչատ
հյութեղ — համեղ, ուժեղ
վտանգավոր — վարջավոր, ծաղկավոր
զրնգուն — փայլուն, դողդոջուն
մեծավուն — դեղնավուն, երկարավուն
քաղաքային — հանքային, տարածքային
հերոսական — մայրական, հայրական
մթին — ծառին, նրբին
հմայիչ — գրավիչ, շարժիչ

2. Յուրաքանչյուր տողում գտի՛ր և նշի՛ր տրված բառի մեկ հոմանիշ։
 ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Բառաշարքում ընդգծի՛ր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, պոչամբար, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան, թանկագին, ինքնարժեք:

4.Բառաշարքում առանձնացրու՛ հոմանիշներ ածականների 6 զույգ;

1.Անարդար, անգութ, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անխիղճ:

Անարդար — կողմնապահ

անգութ — անխիզճ

անամոթ — անպատկառ

զուսպ — չափավոր

աներկյուղ — անվեհեր

թավ — խիտ


2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

ողորմելի — խեղճ

բիլ — կապույտ

ժիր — առույգ

վեհ — վսեմ

ճերմակ — ձյունաթույր

մեծատուն — հարուստ


3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

անկայուն — երերուն

հակիրճ — համառոտ

ստոր — տմարդի

գեր — մարմնեղ

տաղտկալի — ձանձրալի

բիրտ — կոպիտ