Рубрика: Без рубрики, Քիմիա7

Քիմիա

1) Քիմիական տարրի կարգաթիվը 7 է։Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը

ա)P5

բ) N5

գ)5N2

դ)5P

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության հինգերորդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

ա)ազոտ

բ) ֆոսֆոր

գ) այլումին

դ)արսեն

3)Հաշվե’ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը`m0-ն

ա)Ar(բոր)=11

բ)Ar(ցինկ)=65

գ)Ar(պղինձ)=64

4)Ի՞նչ է ինդեքսը,և երբ է այն օգտագործվում։

Ինդեքսը օգտագորգծվում է երբ պետք է գրառել նյութի մեջի ատոմների քանակը։ Օգտագործվում է 1-ից ավել ատոմների ժամնակ

5)Գրե’ք նյութերի քիմիական բանաձևերը , եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ

K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ

CO

Գրառե’ք և կարդացե’ք այդ բանաձևերը։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու7

Գործնական աշխատանք

1. Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն։

Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով  մաքրվել, սրբացել:

Հաց — ուղական հոլով

Գետնին — տրական հոլով

Երկնքից — բացառական հոլով

Հրեշտակ — ուղական հոլով

Հացի — սեռական հոլով

Մարդիկ — ուղական հոլով

Հրեշտակներին — տրական հոլով

Գետնից — բացառական հոլով

Կրակով — գործիական

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

Ա Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին։

Տիկին, գետին, կաղին, բաժին, խուրջին

Բ․ Թղթակից,  կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակից։

Թղթակից, կողակից, դաշնակից, խոսակից, ուղեկից

Գ, Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով։

Կորով, գորով, ժողով, կողով, հոլով

Դ․ Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում։

Ոռոգում, հակազդում, փլուզում, անկում, շտկում

2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։

Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ։

Օրվա, կրակի, որդու, քրոջ, Հակոբենց

3.  Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։

Տիկին,  ձորին ,  արձանին, հոգին, գերանդին, հացին,  գրին,  բանալին,   սարին։

Ձորին, արձանին, հացին, գրին, սարին

4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։

Ա․ Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից։

Որդուց, այգուց, գնդակից, անտառից, փաստից

Բ․ Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց։

Հոգուց, ուղուց, գոտուց, ոզնուց, ապակուց

4. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։

 Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից։

Հրով, սանրով, պանրով, սայրով, թեյով

5. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի։

Կրակում, խոսքում, հարկում, կերպարում, կարգում

6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ  կանանց մեջ ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր փողոցով, անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր Աստված, կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. — Զգուշությունը լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի  կենտրոն:

զ. Ես հիմնարկի բոլոր  տիկնանց, կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն 7

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Դասարանական 1. Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/

Տանը

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

Երբ դեռ չեր եղել պետություններ եղել են ցեղեր և հենց այդպես էլ ստեղծվեց ռուսական պետություն։Նրանց հիմնական թիրախը Բյուզանիդան էր։Նրանց մոտ իշխում էին իշխանները ռուսերեն կնյազները։Օլեգ 882 թ-ին գրավեց Կիևը և այդպես ստեղծվեց շատ հզոր պաշտպանություն, նա միավորեց Վայրագներից հույներ տանող ճանապարհը և ստեղծեց մեծ պետություն և արդյունքում հզորացան նրանք իրենց արշավանքների շնորհիվ։Նրանց նաև շատ էր հրապուրում Կոնստանդապոլիսը որովհետև այնտեղ էր (եռում) առևտուրը։

  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունը Կիևյան Ռուսիայի համար:

Վլադիմիր 980-1015 թթ։Վլադիմիրի ժամանակ ռուսները հեթանոս էին և այնտեղ արդեն կորել էր միասնությունը և ինչպես գիտեք կրոնը ապահովում է միասնությունը և նա 988թ-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոնն։

  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:

Յարոսլավը ստեղծեց առաջին ռուսական օրենսգիրքը, այս արարքը լրացնում է հոր ՝ Վլադիմիրի արարքին, Վլադիմիրը այնպես արեց, որ ժողովուրդը համախմբի, իսկ Յարոլավը այդ խմբի մեջ կարգ ու կանոն հաստատեց։ Իսկ առաջին բյուզանդական օրենսգիրքը ստեղծեծ Հուստինիանոս առաջինը։ Առաջին ռուսսական օրենսգիրքը կոչվեց <<Ռուսսկայա պրավդա>>։ Այս երկու արքաների գործունեության, գահակալման տարիներին երկիրը ծաղկեց։

  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

Աննա  (963 – 1011 – 12թթ մարտի 13)`  եղել է Մեծ Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին:

Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջեւ կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք  է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ):