Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն 7

Խաչակրաց արշավանք

Առաջադրանք 1

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական  սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: Մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը (այստեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը): Խաչակրաց արշավանքների շնորհիվ զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին: Չնայած, որ խաչակրած արշավանքի նպատակը քրիստոնեության տարածումն էր, սակայն օգտագործելով այդ առիթը առաջնորդները, դրա տակ նոր տարածքներ էին զավթում վերացնելով մարդկանց։

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

1070–80-ական թվականներ—Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները։
1096–99թթ․—Առաջին արշավանք։
1097 թ․—Խաչակիրները Կիլիկիայի հայերի օգնությամբ սելջուկներից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան:
1098 թ․—Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը:
1099 թ․—Տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը:
1147–49թթ․—Երկրորդ արշավանք։
1189–92թթ․—Երրորդ արշավանք։
1199 թ.—Խաչակրած չորրորդ արշավանք։
1204-61 թթ․—Իտալական ավատատեր ասպետները օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը։

  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

1187 թ. Սալահ ադ Դին-Այուբին՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը: Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մուսուլմանների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ-Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ավելին, նա վերահաստատեց այն բոլոր երաշխիքները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, որը ժամանակին նրանց տվել էր Մուհամմեդ մարգարեն։Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մուսւոլմանական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:

րեխաների խաչակրաց արշավանքի ստեղծողները, այսինքն Ֆրանսիան և Գերմանիան չեն մտածել արշավանքի վտանգի և սպասվող վնասի մասին։ Կարծում եմ, որ շատ վատ և սխալ է եղել, որ նրանք այդքան երեխաների կյանքեր են կործանել հանուն կրոնական պատերազմի։

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու7

Ածական, գործնական ածխատանք

Ածական

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:

Աղմուկ — աղմկոտ,աղմկալի,անաղմուկ

Պատկեր — պատկերավոր

Հմայք — հմայիչ, անհմա

Յուղ — յուղոտ,յուղալի,անյուղ

Գիշեր — գիշերային

Ցավ — ցավոտ,անցավ,ցավալի

Ձև — ձևական,անձև,տձև

Գովք — գովելի,գովական

Շող — շողուն,անշող

Հույզ — հուզական, հուզիչ

Վաստակ — վաստակավոր,անվաստակ

Հրապույր — հրապուրիչ

Ժպիտ — ժպտալի,անժպիտ

Գույն — գունային, դժգույն, անգույն


2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:

Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

Աստղազարդ, փշատերև, շիկահեր, քաղցրահամ, արագավազք, գրկաբաց։

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

Երչկոտ — աներկյուղ

խոր — ծանծաղ

Հարազատ — օտար

Զուլալ — պղտոր

Շնորհալի — ապաշնորհ

Ցնծուն — տրտում

Միամիտ — խորամանկ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր — անվանի, նշանավոր։

Աժդահա — վիթխարի, հսկա։

Դաժան — անողոք, անգութ։

Պարծենկոտ — գոռոզ, մեծամիտ։

Հզոր — զորեղ, հուժկու

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա:
Ասելը հեշտ է, անելն է դժվար:
Վատ կտորից լավ վերարկու չես կարի:
Ժլատի փորը լիքն է, գրպանը՝ դատարկ:
Չքավորի գրպանը դատարկ՝է , սիրտը՝ լիքը: