Рубрика: Без рубрики, Գրականություն7

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Рубрика: Без рубрики, կենսաբանություն7

Դեկտեմբեր ամսվա ափոփում կենսաբանությունից

1․ Ներկայացնել ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը։

Ես գիտեմ որ ծաղկավոր բույսերի կազմվածքն է սպի, ծաղկաթերթ, փոշանոթ, ծաղկեպսակ, սռնակ, առէջաթել,առէջ,վարսանդ,սերմնարան,ծաղկանոթ, բաժակաթերթիկ։

2․ ներկայացնել ինքնափոշոտումը։

Երբ հասունանում է ծաղկափոշին և սաղմնապարկը տեղի է ունենում ինքնափոշոտումը:Հասունացած փոշանոթը պայթում է և ծաղկափոշին դուրս է գալիս:և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։

3․ Ներկայացնել խաչաձև փոշոտումը։

Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը:
Խաչաձև փոշոտումը բույսերի մեջ կատարվում է առավելապես միջատների և քամու միջոցով։ Բացի ղրանից, արևադարձային մարզերում հաճախ ծաղկափոշին փոխադրում են թռչուններր և նույնիսկ մանր կաթնասունները։

4․ Ներկայացնել կրկնակի բեռնավորումը

Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

5․ Ներկայացնել սերմի կառուցվածքը։

Բույսի կյանքը սկսվում է Սերմից : Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր

6․ Ներկայացնել սերմերի դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Մերկասերմ բույսերի բնափայտը թանկաժեք հումք է արձյունաբերության տարբեր բնագավառների համար։ Եղևնու բնափայտից թուղթ են ստանում, սոճուց՝ շինանյութ։ Սոճիները և եղևնիները անջատում են մանրէասպան ցնդող նյութեր, որոնք կոչվում են ֆիտոնցիդներ։ Դրանք լայնորեն կիրառվում են շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար։