Рубрика: Без рубрики, Հայոց լեզու7

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր, խոշորագույն, ամենախոշոր, ամենից խոշոր
բարձր-ավելի բարձր, բարձրագույն, ամենաբարձր, ամենից բարձր
նոր-ավելի նոր, ամենանոր, նորագույն, ամենից նոր
ազնիվ-ավելի ազնիվ, ազնվագույն, ամենաազնիվ, ամենից ազնիվ
գեղեցիկ-ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն
հին-ավելի հին, ամենահին, ամենից հին, հնագույն
քաջ-ավելի քաջ, ամենաքաջ, ամենից քաջ
խոր-պակաս խոր, ամենախոր, ամենից խոր
ուժեղ-ավելի ուժեղ, ուժեղագույն, ամենից ուժեղ, ամենաուժեղ
խելացի-պակաս խելացի, ամենախելացի, ամենից խելացի


2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույնամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլփոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույնամենանուրբդժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք տանը

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակ,  բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակվահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդգնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկքերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագինցավագին, փրկագին, սրտագինթախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, ահեղհամեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ- ըմբիշ

Բերկրանք- հրճվանք

Կողով- զամբյուղ

Ատելություն- հակակրանք

Ուժ- զորություն,

Երաշխիք- գրավական։


բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ- կածան

Թագավոր- գահակալ

Անուրջ- երազանք

Հարգանք- ակնածանք

Դրախտ- եդեմ

Երեկո- մթնշաղ։


գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ- անկուշտ,

Ապերախտ- երախտամոռ,

Երկչոտ- անհամարձակ,

Դյութական- կախարդական,

Խարտյաշ- ոսկեգույն,

Շիտակ- արդարացի,


դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք- խինդ

Կարեկցանք- խիղճ

Դեզ- կույտ

Խանդավառություն- եռանդ

Իրիկնամուտ- վերջալույս

Պատնեշ- պարիսպ։


ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ- գաղտնի

Համեստ- խոնարհ

Կայուն- ամուր

Հիասքանչ- զմայլելի

Անմիտ- ապուշ

Խոժոռ- մռայլ։