Рубрика: Հանրահաշիվ7

Կրճատ բազմապատկման բանաձևեր

ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ․

Որոշ դեպքերում բազմանդամների բազմապատկումը կարելի է ավելի կարճ կատարել՝ օգտվելով կրճատ բազմապատկման բանաձևերից:

1. Գումարի քառակուսու բանաձևը՝ (a+b)2=a2+2ab+b2

Երկու թվերի գումարի քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a+b)2=(a+b)⋅(a+b)=a⋅a+a⋅b+b⋅a+b⋅b=a2+ab+ba+b2=a2+2ab+b2

2. Տարբերության քառակուսու բանաձևը՝ (a−b)2=a2−2ab+b2

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a−b)2=(a−b)⋅(a−b)=a⋅a+a⋅(−b)−b⋅a−b⋅(−b)=a2−ab−ba+b2=a2−2ab+b2

Օրինակ․

1. Գումարի քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x+3)2=x2+2⋅x⋅3+32=x2+6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x+3)2=(x+3)⋅(x+3)=x⋅x+x⋅3+3⋅x+3⋅3=x2+3x+3x+9=x2+6x+9:

2. Տարբերության քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x−3)2=x2−2⋅x⋅3+32=x2−6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x−3)2=(x−3)⋅(x−3)=x⋅x+x⋅(−3)−3⋅x−3⋅(−3)=x2−3x−3x+9=x2−6x+9

Рубрика: Без рубрики

Առակների ընթերցում

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Առակը սովորեցնում է որ գործը միայն ոսկու մեջ չէ


Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։
Մի օր էլ, քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Հերիք չի որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսելը։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բաներ ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։
Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….


Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ: 

ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Рубрика: Без рубрики

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:
Աղ


2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:


Հորդ
Հորդ
Հորթ


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

Ունկավոր

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։


5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

Դարակ


6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

Նվարդ

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդսավերված քաղաք, միասին մարդուհասակ:


Պատանի

  1. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան


9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ

  1. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
    Մատանի
    Գնդիկ
    Տնօրեն
    Բախտ
    Վառարան
    Լյարդ
    Վերք
Рубрика: Без рубрики

Դդմի մասին հետաքրքիր փաստեր

  1. Դդումներն ինչքան մեծանում են, գույնը փոխում են:
  2. Դդումը կարող է գունափոխվել սպիտակից դեղին և դեղինից նարնջագույն:
  3. Տնկվելուց չորս ամիս անց, այն պատրաստ է բերքահավաքին:
  4. Դդումները պարունակում են վիտամին Ա և կալիում:
  5. Դդումները թխվածքների, հացերի, ապուրների և այլ մթերքների բաղադրամասեն:
  6. Դդումի կորիզները կարող են բովվել ուտելու համար:
  7. Դդմի սերմերն օգտագործվում են որպես կերակուր կենդանիների համար:
  8. Դդումի 90% ջուր է:
  9. Ամենամեծ դդումը , որը երբևէ աճել է, կշռել է 517կգ
  10. Դդումը միրգ է:
  11. Դդումը կարող է տապակվել, որպես խորտիկ:
  12. Դդումը ծագել է Կենտրոնական Ամերիկայում:
  13. Դդումի ծաղիկները կարելի է ուտել:
  14. Բնիկ ամերիկացիները օգտագործել են դդմի սերմերը ուտելիքի և բժշկությանմեջ:
  15. Ամերիկայում աճեցվող դդումների 90-95%-ը աճեցվում է Իլլինոիս նահանգում:
  16. Դդումի անունը ծագել է հունարեն <<փեփըն>> բառից, որը նշանակում է <<մեծսեխ>>:
Рубрика: Ճամբարային գործունեություն

Այսօր մեր ջոկատում

Մենք առավոտյան ընդհանուր պարապունքից հետո տիկին Կարինեի հետ քննարկեցինք դդումի մասին տարբեր պատմություններ, հետաքրքիր տեղեկություններ իմացանք դդումի, նրա ծագման, բուժիչ հատկությունների մասին: Գտանք նաև համեղ բաղադրատոմսեր դդումով՝ թխվածքաբլիթներ, ճաշատեսակներ: Ինքս որոշել եմ այդ բաղադրատոմսերից մեկով թխվածքաբլիթներ պատրաստել, որը ձեզ հետո կներկայացնեմ:
Այսօր մենք դասացուցակով դաս ունեինք Կրթահամալիրի ոսկեգործական լաբորատորիայում:Ընկեր Դավիթը, ով Հայաստանի վարպետ 2022-ի հաղթող է ճանաչվել, մեզ հետ վարպետության դաս անցկացրեց, որի ընթացքում մենք իմացանք ոսկեգործության, զարդերի, նրանց պատրաստման նրբությունների մասին: Առաջին անգամ իմացա ընկեր Դավթից, որ աղջիկները ևս կարող են ոսկեգործությամբ զբաղվել: Ընկեր Դավիթը մեզ ցույց տվեց իր սովորողների աշխատանքները, բոլոր գործիքները, որոնցով պատրաստվում են զարդերը:
Հանդիպումը ինձ համար շատ հետաքրքիր էր:

Рубрика: Без рубрики

Ձիթողցոնց տուն թանգարան

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:

Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է “Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:

Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ Գյումրու և պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային:

Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրվա հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողչյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում:

Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը:

Այցելելով այս թանգարան կարող ենք կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն` 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան:

Рубрика: Без рубрики

5 հետաքրքիր փաստեր Գյումրու մասին

  • 1․ Գյումրու պատմական կենտրոնը զարդարող և քաղաքի բրենդներից մեկը դարձած քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։
  • 2․ Հայաստանի գործող ամենահին վարսավիրանոցը գտնվում է Գյումրիում՝ կառուցված 1941 թ․։ Վարսավիրանոցն այժմ էլ գրեթե նույնությամբ պահպանված է։
  • 3․ Տարածաշրջանում գործող ամենահին գարեջրի գործարաններից մեկը գտնվում է Գյումրիում: 1898 թ. այն հիմնադրել է Ալեքսանդրապոլցի մեծահարուստ Համազասպ Ծաղիկյանցը։

4․  Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

5․ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց Գյումրիում 1920-ի դեկտեմբերի 2-ին:

Рубрика: Без рубрики

Գյումրու եկեղեցիների մասին

Գյումրին ունի շատ հին ու նոր Եկեղեցիներ: 

ՍՈՒՐԲ ՅՈԹ ՎԵՐՔ

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակիմարզի Գյումրի  քաղաքում։ Կառուցվել է 18741886 թթ., և գտնվում է քաղաքիԿենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիներիմոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի  նկարի, որըայստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, որը Գյումրի է բերվելՎերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսինվարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից, պատկերված է Սուրբ Մարիամն իրյոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղումեղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախնելը,
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • խաչը տանելիս,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ (ԳՅՈՒՄՐԻ)

Հայ կաթոլիկների եկեղեցի, կաթոլիկական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1849-1854 թվականներին։

Եկեղեցին եղել է փոքր և անշուք և նվիրված է եղել Սուրբ Աստվածածնին։

Ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության, եկեղեցին կառուցվել է 1843 թվականին ֆրանկների թաղամասում։

Եկեղեցին գործել է XIX դարում և ներկայումս օգտագործվում է որպես բնակելի տուն։

ՍՈՒՐԲ ԳԵՈՐԳ (ԳՅՈՒՄՐԻ)

Սուրբ Գեորգ, հունական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում։ Եկեղեցինկառուցվել է Բայանդուր գյուղի բնակիչների ջանքերով՝ 1850 թվականին՝ Ուռումներիթաղամասում։ Եկեղեցին գտնվելիս է եղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ներկայիս քաղաքային շուկայի տարածքում գտնվում Ստեփան Շահումյանիարձանի տեղում։

Եկեղեցին ըստ ժամանակակիցների այն աստիճան է շրջապատված եղելխանութներով ու արհեստանոցներով, որ հազիվ է տեսանելի եղել։

Եկեղեցու կառուցմանը աջակցել է Սերգեյ Մերկուրովի  պապը՝ Ֆյոդոր Մերկուրովը։

Բարձաքանդակ նվիրված սուրբ Գեորգին

Սուրբ Գեորգ եկեղեցին քանդել են 1933-1934 թվականներին։ Հունական եկեղեցուցպահպանվել է միայն մի բարձաքանդակ, որը պատկերում է Սուրբ Գեորգին  ձիուվրա նստած։

Բարձաքանդակը 2015 թվականին տեղադրվել է Գյումրի վերակագնված Գեղցոնցժամում  ներսի կողմից՝ գլխավոր մուտքի վերևում։

Սուրբ Հակոբ Մծբնա (Գյումրի)

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի, ռուսական ուղղափառեկեղեցի-ժամատուն ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Կումայրու հինգերեզմանոցի՝ ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ընդրկված է Գյումրիի  պատմության և մշակույթի անշարժհուշարձանների ցանկում։

Պատմություն

Ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը, ով դասվել էսրբերի շարքը։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլանժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսՊողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետոժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսականբարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից  կառույցը վնասվել է ևոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է ՍուրբՄիքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։ Ժամատունըչափերով մեծ չէ, հորինվածքը կենտրոնագմբեթ է։ Եկեղեցին քառակուսիհատակագծով շինություն է, դրսի կողմից չորս անկյուններին միացած հաստ, աստիճանաբար նեղացող հենապատերով։ Հարավային և հյուսիսային կողմերիցաստիճանները տանում են դեպի երկու մուտքեր, որոնցից օգտագործվում է միայնդեպի բակ բացվող դուռը։ Եվս մեկ դուռ կա ժամատան արևմտյան կողմից։