Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Տալ բառերի բացատրությունը

Հայոց պատմություն էջ183

<<Ազգային սահմանադրություն>>

ԱՀԿ,Անդրկովկասյան հատուկ կոմիտե

Ամիրայական դաս

Եսնաֆություն

Կայսրընտիր (կուրֆրյուստ)

Կովկասի փողարքայություն

Հայկական հարց

Մահտեսի

Մելիք

Մուհաջիր

Պանթյուրքիզմ

Պանիսլամիզ

Ջիհադ

Սղնաղ

Ֆիդայի

<<Պոլոժենիե>>

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Տալ հասկացությունների բացատրությունը

Հիմնարար գիտությունները

Հումանիտար գիտություններ

Ձեռներեց

Մանուֆակտուրա

Մարդու և քաղաքացու իրավունքների հրչակագիր

Մենատիրություն (մոնոպոլյա)

Մերկանտիլիզմ(Առևտրաինություն)

Միջազգային կարմիր խաչի ընկերություն

Յակոբիններ

Չարտիզմ

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Պատմություն

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Առաջադրանք 2

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը

Հայագիտություն

Գրականություն և մամուլ

Արվեստ և ճարտարապետություն

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Рубрика: «Իմ գրադարանը», Պատմություն 8

Վինսենթ վան Գոգ

Վինսենթ վան Գոգի կենսագրությունը

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853թ-ի մարտի 30-ին: Վան Գոգը նկարել է վաղ տարիքից: 1864 թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում, 1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի հանձնակատարը (զբաղվել է նկարների առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում: Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն, 187879 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի, իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի ակադեմիաները:

Ինչից է մահացել Վինսենթ Վան Գոգը

Վինսենթ վան Գոգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Վինսենթ Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ քաղաքում փամփուշտից ստացված վնասվածքից: Հարյուր երեսուն տարի նրա մահվան հանգամանքները մնում էին չբացահայտված: Վան Գոգի ստեղծագործական կյանքի հետազոտողները եւ երկրպագուները չէին հրաժարվում գոյություն ունեցող վարկածներից մեկի հաստատում գտնելու հույսից՝ ինքնասպանությունից մինչեւ պատահական փամփուշտ, որը երեխաների անկարգության հետեւանք էր։

Վինսենթ վան Գոգի մասին հետաքրքիր փաստեր

Նրանից առաջ ևս եղել է Վան Գոգ․ դա իր եղբայրն էր: Նրա մահից հետո ծնվել է Վան Գոգ երկրորդը։

Վինսենթ Վան Գոգը նկարել է ընդամենը 10 տարի։

Վան Գոգը իր կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը 1 նկար։ Սա հավանաբար միֆ է. ըստ փաստերի՝ նա էլի նկարներ է վաճառել։

Վինսենթը կարճ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական, զբաղվել Աստվածաշնչի քարոզչությամբ։ Իսկ հետագայում՝ նա մինչ նկարիչ լինելը, աշխատել է նաև որպես վաճառող։

Հոլանդացին եղել է «դժբախտ աշակերտ»՝ չստանալով հիմնական կրթություն, զբաղվել է ինքնակրթությամբ։

Նկարչի ամենամոտ մարդը եղել է եղբայրը՝ Տեոն, ով շարունակ հոգ է տարել, որ Գոգը զբաղվի իր սիրած գործով։

Վան Գոգի կտրած ականջի մասին բավականին կարծիքներ կան, սակայն իրականում նա վիճել է իր ընկերոջ հետ, որից հետո փորձել նրան վնասել, սակայն չկարողանալով վնաս հասցնել ընկերոջը՝ Գոգենին, հետ է դարձել տուն և կտրել ականջը։




Վինսենթ վան Գոգի ամենահայտնի նկարն է՝

Այս նկարի անունն է՝
«Աստղալից գիշեր»

Նկարի մասին

Ստեղծվել է 1889թ.-ի հունիսին: 1941 թվականից մինչ այսօր գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարում պատկերված է նկարչի ննջասենյակից բացվող Սեն Ռեմի դե Պրովանս նահանգի գիշերային տեսարանը: 1889թ.-ի մայիսին իր եղբորը՝ Թեոյին, գրել է. «Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտյան իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը»: Հունիսին սկզբին Վինսենթը գրեց Թեոյին. «Այսօր առավոտյան, մինչև արեգակի բարձրանալը, իմ պատուհանից երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ ու շատ մեծ թվացող աստղն էր միայն…»: Հետազոտողները պարզել են, որ 1889թ.-ի գարնանը Վեներա մոլորակը իսկապես տեսանելի էր Պրովանս քղաքում, և այդ ժամանակ հնարավորինս պայծառ էր: Այսպիսով, նկարի ամենավառ «աստղը» իրականում Վեներա մոլորակն է: Նկարում պատկերված գյուղը երևակայակ է, քանի որ Վինսենթի հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չի երևացել: Հավանական է, որ նա գյուղը նկարելիս հիմք է ընդունել իր ծննդավայրը:


Նյութը ձեզ համար պատրաստեցին Եվա Խաչատրյանը և Միլենա Հակոբյանը

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

  1.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

  1. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

Հայոց ազգային խորհուրդը 1917թ․ դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։

  1. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերըօգտվելով ստեղծված միջազգային իրադրությունիցորոշեցին իրականացնել Հայկական Հարցի լուծման պանթուրքական ծրագիրըՀայ ժողովրդի արևմտյան հատվածը բնաջնջելոց եւ Արևմտյան Հայաստանը հայաթափ անելուց հետո՝ թուրքերը ծրագրում էին վերացնել նաև արևելահայությանը:

  1. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

1918 թգարնանը թուրքերը 50–հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատումՆրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանըհասնել ԲաքուԴաղստան և Հյուսիսային ԻրանԱնդրկովկասի նորահռչակ պետության կառավարությունը Բաթումի անկումից հետո ճակատային զորքերին հրամայեց դադարեցնել ռազմական գործողություններըիսկ մայիսի 11–ից Բաթումում վերսկսեց Թուրքիայի հետ ընդհատված բանակցություններըԱռանձին հայկական կորպուսը լի էր թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու վճռականությամբՀայվրացթաթարական միացյալ ուժերով հաջողությամբ կլուծվեր այդ խնդիրըսակայն մենշևիկներն ու մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերըՄինչդեռ ԱԺԴՀն ներկայանում էր իբրև երեք ժողովուրդների դաշնային պետությունՉխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ:

  1. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

  1. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի
մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի
ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր  պարտությունը:

  1. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
  2. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

Ծանոթացեք «Հերոսապատում»,նախագծին, մարտ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:

Նյութը ձեզ համար պատրաստեցին Եվա Խաչատրյանը և Միլենա Հակոբյանը

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Պատմություն

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

բարականին համեմատ ժամանակավոր կառավարությունը Հայստանի համար ավելի բարենպաստ էր, քանի որՑարիզմի ժամանակ հայկական հողերի նկատմամաբ անարդար էր կատարված վարչական բաժանումը։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Ամփոփիչ առաջադրանք

1․ Առաջին աշխարհամարտի պատճառները, ընթացքը, ավարտը, հետևանքները։

Պատճառը

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

Ընթացքը

Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը`   1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը`   բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ:

Ավարտը

Ռուսաստանի հետ սահմանը պահելով տիրապետության տակ՝ Գերմանիան կենտրոնացնում է իր զորախմբերը արևմուտքում։ Նրանց հաջողվում է առաջխաղալ շատ արագ դեպի հարավ։ Սակայն ֆրանսիական զորքը ի պատասխան հարձակվում է և հետ մղում գերմանացիներին։ Խուճապի մատնված գերմանացիները նահանջում են դեպի հյուսիս։ Այդ պահից ի վեր դաշնակիցները միահամուռ ուժերով շարժվում են առաջ։ Գերմանիայում բողոքական և հեղափոխական ալիքը ստիպեց կայսրին հրաժարվել և կնքել զինադադար, որով էլ ավարտվեց առաջին աշխարհամարտը, որը սպանեց 18000000 մարդ։

Հետևանքները

1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում տեղի են ունենում բանակցություններ, որոնց չի մասնակցում Գերմանիան։

2․ Օտտո բիզմարկի դերը Գերմանիա միավորման և զարգացման մեջ։

Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր: Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ հայտնի քաղաքական դեմք: Բիսմարկը կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով’ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին: «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ». ահա նրա հավատամքը: Դա ուղղված էր առաջին հերթին Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ: 1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային: Ստանալով գործելու ազատություն’ Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը’ բաղկացած 22 պետությունից: Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր: Սակայն դեռ անհրաժեշտ էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը:1870-1871 թթ. ընթացավ ֆրանս-պրուսական պատերազմը:

3․Տալ բառերի բացատրությունը ապսոլուտիզմ,իմպերիալիզմ,արդյունաբերական հեղաշրջում, եռյակ դաշինք, եռյակ միություն,
Անտանտ,ԱՄՆի հռչակագիրը,
 Վինեննաի վեհաժողովը։

Ապսոլուտիզմ-կայսրության բացարձակ իշխանությունի
Իպերիալիզմ-կայսերապաշտպանություն
Արդյունաբերական հեղաշրջում- Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60-ական թթ.: Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը: Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկաեցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ:
Եռյակ դաշինք — Եռյակ դաշինք եղել է ռազմական դաշինք Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը՝ 1914 թվականը:
Անտանտ — Անտանտ ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ ստեղծված որպես հակակշիռ Եռյակ միությանը՝  Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և Իտալիային։ Ձևավորվել է հիմնականում 1904-1907 թվականներին և մեծ տերությունների սահմանազատումն ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Եզրույթն առաջացել է 1904 թվականին՝ ի սկզբանե նշանակելով անգլո-ֆրանսիական դաշինքը, ընդ որում կիրառվում էր  («սրտակից համաձայնություն») արտահայտությունը՝ ի հիշատակ 1840-ական թվականներին նույն անվանումը կրող անգլո-ֆրանսիական կարճատև դաշինքի։
Վիեննայի վեհաժողով-Համաեվրոպական վեհաժողով է, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետություների սահմաները

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Պատմություն Փետրվարի 18-25, 

Առաջադրանք 1

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք.

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները
  • Ցեղասպանության կազմակերպումը
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
  • Եղեռնի հետևանքները
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը
  • «Նեմեսիս» գործողությունը
  • Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
  • Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում

Աղբյուրներ՝

Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/