Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Տալ բառերի բացատրությունը

Հայոց պատմություն էջ183

<<Ազգային սահմանադրություն>>

ԱՀԿ,Անդրկովկասյան հատուկ կոմիտե

Ամիրայական դաս

Եսնաֆություն

Կայսրընտիր (կուրֆրյուստ)

Կովկասի փողարքայություն

Հայկական հարց

Մահտեսի

Մելիք

Մուհաջիր

Պանթյուրքիզմ

Պանիսլամիզ

Ջիհադ

Սղնաղ

Ֆիդայի

<<Պոլոժենիե>>

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 8

Կազմել բառդ բառեր առաջին բաղադրիչները փոխելով

Հյուրասենյակ — ննջասենյակ

Հյուրատուն — առանձնատուն

Լեռնագագաթ — քառագագաթ

Բաղաձայն — քաղցրաձայն

Հարթավայր — ծննդավայր

Լավատես — վատատես

Ասֆալտապատ — ականապատ

Մարտադաշտ — սահադաշտ

Խաղընկեր — պարընկեր

Զորակազմ — հավասարակազմ

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 8

Հայոց լեզու

.Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Ծխելու վնասակար լինելու մասին բավականին շատ փաստարկներ կան: Սակայն շվեյցարացի բժիշկները ևս մեկ, շատ լուրջ փաստարկ են բերում: Նրանք էլեկտրոնային սարքավորումներով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունն ստուգել են ու պարզել, որ չծխողները երաժշտական շատավելի լավ լսողություն ունեն, քան նրանք, ովքեր ծխախոտին գերի են: Բժիշկները եզրակացրել են, որ ծխելն ու լուրջ երաժշտությունն անհամատեղելի են:

Ծխելը վնասում է արողջությունը։

Բավականին շատ փաստարկներ կան, որ ծխելը վնասակար է։ Շվեյցարացի բժիշկները սակայն շատ լուրջ փաստարկ են բերում, Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունները լսել են ու պարզել, շատ ավելի լավ լսողություն ունեն նրանք, ովքեր չէն ծխում քան ովքեր ծխախոտի գերի էն։ Բժիշկների եղրակացուցյունը վկայում է այն փաստը, որ ծխելն ու լուրջ երաժշտությունն անհամատեղել էի։

Բ. 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի: Որոշվել էր ծխախոտ չվաճառել բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր: Արգելված էր ծխախոտի գովազդը: Եվ իհարկե, խոսքը միայն մարզական շենքերի ու մարզադաշտերի մասին չէր, այլ նաև՝ օլիմպիական գյուղի և մշակութային կենտրոնների:

Օլիմպիադան արգելում է ծխել։

Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին 1992 թվականին, որ առանց ծխախոտի ծխի լիներ օլիմպիադա։ Արգելված էր ծխախոտի գովազդը բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր,որոշվել էր ծխախոտ չվաճառել, և արգելված էր ծխախոտի գովազդը։ Եվ իհարկե, խոսքը միայն մարզական շենքերի ու մարզադաշտերի մասին չէր, այլ նաև՝ օլիմպիական գյուղի և մշակութային կենտրոնների:

2.Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ — գահ

քաղաքամերձ բնակավայրվատ —

լուր հաղորդող — լրաբեր

ձիերի խումբ — երամակ

հաճելի հոտ — բյուրավետ

կովերի խումբ — նախիր

Ձկների խումբ — վտառ

մեղուների խումբ — պարս

3.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;

Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

4. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:

Ականջին օղ անել — մտապահել

Ահը սիրտն ընկնել — երկյուղել

Անվանը մուր քսել — անարգել

Անդանակ մորթել — տանջել

Առյուծ կտրել — խիզախանալ

Բռունցք  թափ  տալ — սպառնալ

Արձան կտրել — քարանալ

Բախտը  ժպտալ — հաջողվել

Բառերը  քամուն  տալ — շատախոսել

Բերանը  բաց  մնալ — հիանալ

5.Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:

Բարձրագագաթ — սրագագաթ

Քաղցրաձայն — բաղաձայն

Սահադաշտ — հարթադաշտ

Օրագիր — ծացկագիր

ցատկահարթակ — պարահարթակ

հոռետես — լավատես

գինետուն — առանձնատուն

գործընկեր — զուգընկեր

Рубрика: Без рубрики, աշխարհագրություն8

Չինաստան

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
  1. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը կարևոր դեր է խաղում Հարավարևելյան Ասիայում՝ որպես խոշոր ներդրող և առևտրային գործընկեր։ Համաշխարհային հարթակում նա առաջատար տնտեսական և առևտրային երկիր է, ազդելով համաշխարհային շուկաների վրա: Բացի այդ, Չինաստանը զգալի ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա՝ նպաստելով համաշխարհային խնդիրների լուծմանը և զարգացմանը։

  1. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  1. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Рубрика: Без рубрики, Գրականություն 8

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

  1. Կարդացե՛քպատմվածքը: Դո՛ւրս գրեք ձեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)

Կոնտրալտո — Կանացի ամենացածր ձայնը։

Ներածական — Բուն խոսակցությունը գործին չվերաբերող։

Հիրավի — Իրավացիորեն։

Թախանձել — Աղաչել, աղերսել, պաղատել։

Պճնամոլ — Զարդասեր,զգեստասեր։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր… 

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։

  1. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

Երիտասարդը թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։ Արդեն երրորդ օրը, նույն ժամին նա գալիս էր այդ մտերմիկ անկյունը։ Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Երիտասարդը հապշտապ դեպի գիրքը նետվեց և բարձրացնելով գետնից՝ տվեց աղջկան։ Զբոսայգիներին և հասարակական այլ վայրերին բնորոշ նրա այս վարվելաձևը նրբակրթության և հույսի միախառնում էր՝ հագեցված շրջիկ ոստիկանի հանդեպ չափավոր հարգանքով։ Հաճելի ձայնով նա փորձեց եղանակի մասին մի երկու անկապ բառ ասել (հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ դժբախտությունների պատասխանատուն այս կարգի ներածական խոսքն է) ու մի պահ քարացավ՝ թերագնահատելով իր բախտը։

Աղջիկը գնահատող հայացքով զննեց երիտասարդի համեստ, կոկիկ բաճկոնը և հատուկ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմագիծը։

— Եթե ուզում եք, կարող եք նստել,— զնգան հնչեց աղջկա անշտապ կոնտրալտոն։— Ես ուզում եմ, որ դուք նստեք։ Կարդալ այլևս չի լինի, մութն արդեն ընկնում է։ Ես, հիրավի, կգերադասեի զրուցել։

Ճակատագրի ստրուկը հաճոյակատար նստեց աղջկա կողքին։

— Գիտե՞ք,— երիտասարդն իր խոսքը այնպիսի մի հնացած արտահայտությամբ սկսեց, որպիսին բարբառում էին զբոսայգու թափառաշրջիկ հռետորները, երբ հանդիպման ժամանակ սկսում էին իրենց ճառը,— մինչև հիմա տեսածս աղջիկներից ամենագեղեցիկը դուք եք։ Երեկ ես աչք չկտրեցի ձեզնից։ Մի՞թե, անուշիկս, չեք էլ նկատել, որ ինչ֊որ մեկը ձեր այդ շողշողուն աչքերի պատճառով խելքը թռցրել է։

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

— Իհարկե, գիտեմ։ Իսկ հիմա եկեք թողնենք այդ խոսակցությունը։ Ավելի լավ է, պատմեք այն մարդկանց մասին, որոնք անցնում են մեր կողքով ու գնում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Ո՞ւր են գնում նրանք։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Երջանի՞կ են արդյոք։

Երիտասարդն անմիջապես զգաստացավ։ Նա մի պահ լռեց. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ դեր է իրեն բաժին ընկել։

— Բավական հետաքրքիր է կողքից դիտել այդ մարդկանց,— սկսեց նա՝ խոսակցի տրամադրությունից ոգևորված։— Մեր առջև է ելնում կյանքի զարմանահրաշ մի դրամա։ Նրանցից մի քանիսը գնում են ընթրելու, մի երկուսը… ը՜ը, մնացածը… տարբեր տեղեր։ Մարդ իմանար, թե ինչ կյանքով են նրանք ապրում։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն…

— Փարքենսթեքեր,— լրացրեց երիտասարդը և սպասումով ու հույսով լի հայացքն ուղղեց աղջկան։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր…

— Փարքենսթեքեր,— համեստորեն ուղղեց երիտասարդը։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

— Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

Պարոն Փարքենսթեքերն ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ լսում էր աղջկան։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

Աղջկա անկեղծ զվարճանքի արդյունքը եղավ երաժշտական ծիծաղը, որով նա դիմեց երիտասարդին։

— Ուրեմն, գիտցե՛ք,— խոսեց նա ներողամիտ ձայնով,— որ վերնախավի մարդիկ հաճախ զվարճանում են ավանդույթները խախտելով։ Սառույցը շամպայնի շշի մեջ դնելը վերջերս է մոդա դարձել։ Մտահղացումն ընդունվեց թաթար իշխանի այցելության առիթով Վոլդորֆների տված ճաշի ժամանակ։ Բայց այս քմահաճույքին շուտով փոխարինելու կգա նորը։ Օրինակ, անցյալ շաբաթ Մեդիսոն Ավենյուում տրվող ճաշկերույթի ժամանակ, յուրաքանչյուր հյուրի ափսեի կողքին կաշվե կանաչ ձեռնոց էր դրված, որը նախատեսվում էր օգտագործել ձիթապտուղ ուտելիս։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Երբեմն,— շարունակեց աղջիկը գլուխը թեթևակի շարժելով, իբրև մոլորյալ երիտասարդի խոստովանությունն ընդունող նշան,— մտածում եմ, որ եթե երբևէ սիրեմ մեկին, ապա այդ մեկը կլինի ցածր խավից՝ մարդ, որն աշխատավոր է և ոչ թե պորտաբույծ։ Սակայն հարուստ ու մեծատոհմիկ անձնավորության առջև ծառացած պահանջներն, անշուշտ, սովորական հակումներից առավել ուժեղ կգտնվեն։ Հիմա, օրինակ, երկու երկրպագու ունեմ։ Մեկը գերմանական իշխանության Մեծն Դուքսն է։ Ինձ թվում է, որ նա ունի կամ ունեցել է կին, որին իր սանձարձակությամբ ու դաժանությամբ հասցրել է խելագարության։ Մյուսը անգլիական մարկիզ է՝ այնքան պաղած ու հաշվենկատ, որ ինքս, թերևս, կգերադասեի Դուքսի մոլուցքը։ Բայց ի՞նչն է ինձ հարկադրում պարոն Փոքենսթեքեր, պատմելու ձեզ այս ամենը։

— Փարքենսթեքեր,— հազիվ լսել ձայնով ուղղեց նրան երիտասարդը։— Ազնիվ խոսք, չեք կարող պատկերացնել, թե որքան եմ գնահատում ձեր՝ իմ հանդեպ ունեցած վստահությունը։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, պարոն Փարքենսթեքեր,— հարցրեց աղջիկը։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Այո, իհարկե։ Բայց ասացի, որ «կկարողանայի»։ Մի մոռացեք որ գոյություն ունեն դուքսն ու մարկիզը։ Այո, և ոչ մի մասնագիտություն ինձ չափից ավելի անարժան չի թվա, միայն մարդը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ երազում։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

Աղջիկը թեթևակի ցնցվեց։

— Իհարկե, ոչ իբրև մատուցող,— ավելացրեց նա համարյա աղերսագին։— Ճիշտ է, ամեն գործ էլ պատվավոր է, բայց անձնական սպասարկումը, հասկանո՞ւմ եք… սպասավորները…

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

Աղջիկը նայեց վարպետորեն պատրաստված ապարանջանի վրայի նրբագեղ ժամացույցին և շտապով վեր կացավ։ Նա գիրքը տեղավորեց գոտկատեղն ի վար իջնող գեղեցիկ պայուսակի մեջ, որի համար գիրքն, անշուշտ, բավական մեծ էր։

— Աշխատանքի չե՞ք գնացել, ի՞նչ է,— հարցրեց աղջիկը։

— Այսօր գիշերն եմ աշխատում,— պատասխանեց երիտասարդը,— մի ժամ հետո նոր կգնամ։ Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ։

— Չգիտեմ։ Գուցեև։ Բայց տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել, իսկ դրանից՝ նաև քմահաճույքս։ Ինչևէ, հիմա ես պետք է անմիջապես հեռանամ։ Ճաշի եմ հրավիրված, իսկ հետո թատրոն պիտի գնամ, և ահա նորից միևնույն կախարդական շրջանը։ Դուք, հավանաբար, այստեղ գալուց նկատեցիք զբոսայգու մոտ կանգնած մեքենան։ Գույնն էլ՝ ճեփ֊ճերմակ։

— Կարմիր անիվներո՞վը,— հարցրեց երիտասարդը հոնքերը մտածկոտ կիտելով։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

— Արդեն բոլորովին մութ է,— ասաց պարոն Փարքենսթեքերը,— և այգին լի է բռի, անտաշ մարդկանցով։ Թույլ կտա՞ք ուղեկցել…

— Եթե ձեզ համար իմ ցանկությունը որևէ բան արժե,— ասաց աղջիկը վճռականորեն,— ապա դուք տասը րոպե իմ գնալուց հետո կմնաք այս նստարանին նստած։ Ես չեմ ուզում ձեզ վրա որևէ մեղք բարդել. հավանաբար գիտեք, որ մեքենաների վրա սովորաբար իրենց տերերի մակագրությունն է լինում։ Մեկ անգամ ևս ցտեսություն։

Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։

Նկարը՝ Հարություն Հարությունյանի

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 8

Հայոց լեզու

.Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:

Արամը և Արսենը գնացին այնտեղ, որտեղ շատ երեխաներ կային.:

Թռչունները երամով թռչում էին, ու հանդիպեցին մյուս երամին:

Վեց, կամ յոթ հոգի եկել են:

Աշակերտները, և ուսուցչուհին միասին գնացին Դիլիջան էքսկուրսյաի:

 Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը, կամ սրջարանում

Ե՛վ աշակերտները, և՛ուսուցչական կազմը միասին մասնակցում էին միջոցառմանը :

Ո՛չ Անահիտն էր հասկանում հանրահաշվի խնդիրը, ո՛չ Արմինեն:

Թե՛ հանդիպել միմիանց դրսում, թե՛ տանը:

Կամ սովորել Բրյուսվում կամ Պոլիտեխնիկում:

Սիրել միմիյանց , թե՞ հարգել միմիյանց:

2.Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր`

ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

բ) երկու նախադասություն հանելով:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով և տեսավ որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում։

3.Տեքստը համառոտ փոխադրի՛ր:

Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում: -Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով:

4.Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա: Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է

նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա 8

ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ.

1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 

2. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

Ջերմաշարժիչ է կոչվում այն մեքենան, որն աշխատանք է կատարում վառելիքի ներքին էներգիայի օգտագործման հաշվին:

3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները: 

 Շոգեմեքենա, ներքին այրման շարժիչ, գազատուրբին, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ:

4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից:

 Ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)

Աշխատանք կատարելիս ջերմաշարժիչը օգտագործում է վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակի միայն մի որոշ մասը: Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակի ո՛ր մասն է կազմում շարժիչի կատարած աշխատանքը, կոչվում է  ՕԳԳ:

5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան

Ջեյմս Ուատտ

Պատրաստել ուսումնական նյութ՝ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ» կամ «ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ» թեմայով:

§53.ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6 .

ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ.

 Աշխատանքի նպատակը. Պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչ պ ես է կախված նրանում լուծված աղի առկայությունից: Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմա չափ (120 0C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ: 

Աշխատանքը կատարելու ընթացքը .

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ: 

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք այն: 

3. Սպասեք մինչև ջուրը եռա: 

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղ յու սակում: 

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից: 

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը: 

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռու ցիչի վրա և տաքացրեք մինչև աղա ջուրը եռա: 

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրան ցեք աղյու սա կում: 

Նյութը՝ ջուր:  Եռման ջերմաստիճանը, օ C Մաքուր ջուր Աղաջուր 9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները. 

• Ի՞նչ արդյունք եք ստացել: Մաքուր ջրի եռման ջերմաստիճա՞նն է բարձր, թե՞ աղաջրի: 

• Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փոր ձի արդյունքում: 

• Ջրի եռ ման ջերմաստիճանը ինչ պ ե՞ս է կախված նրա նում լուծ ված աղի առկայու թյու նից: 

• Ի՞նչ եք կարծում՝ ﬕսը շուտ եփելու համար աղը սկզբո՞ւմ է պետք լցնել, թե՞ եփելուց հետո?

Հարցեր՝

  1. Ինչո՞ւ է շատրվանի մոտ ավելի հով?
  2. Ինչո՞ւ են նույնիսկ ուժեղ անձրևից հետո վարդի թերթիկները չոր մնում?

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևյթի վրա ազդող ճնշուﬕց և հեղուկում լուծված նյութերից: 

ՓՈՐՁԱՐԱՐԿԱՆ ԱՌԱՋԱԴՐՆՔՆԵՐ.

1. 1.Երկու ﬕ անման ափսեների ﬔջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրոր դը՝ սառը: Չափեք այն ժամանակաﬕ ջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

2. Կաթոցիկից թղթի վրա ﬔ կական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք: Չա փեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ ﬕ ջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր: 

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի ﬔ ջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արա գու թյունների տարբերությունը:

Մայիսյան ֆլեշմոբ բնագիտությունից / Ֆիզիկա

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 8

Գործնական հայոց լեզու

1.Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով։

Մի բարձրահարկ շենքում ապրում էր Դաննի անունով մի տղա։ Նա մի օր որոշեց սպասել մինչև մութը ընկնի որ բարձրանա շենքի տանիք և վայելի հիանալի գիշերային տեսարանը։ Անցավ մի քանի ժամ և արդեն երեկո էր նա բարձրացավ տանիք և տեսավ, որ նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով. — Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Անգլիացի պետական գործիչ և ծովագնաց Սրր Ուոլթըր Ռլեյնը, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել երբ, Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը։ Նա մի երեկո իր աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, երբ ներս մտավ նրա ծառան մի նամակ ձեռքին, նա երբեք ծխող մարդ չէր տեսել, երբ տեսավ իր Տերն ծխում է նրան թվաց տերն այրվում է, շտապ գնաց և մի դույլ ջուր բերեց և լցրեց տիրոջ վրա

3.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր. բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա: Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում: -Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը: -Աշխատում եմ,- հետևեց պատասխանը: Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում: -Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում: -Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով: Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում:

4.Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:

Այս գիրքը, դու դեմ չես լինի չէ՞, կնվիրենք Գևորգին:
Տատիկին ծաղիկներ կտանես, նա այնքա՜ն շոյված կզգա:
Այդ նամակն ուղարկված էր, ինքներդ տեսաք, լրագրում տպելու համար:
Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի, ինձ գոնե այդպես է թվում, ուրիշ բան չեն էլ ուզում:
Հանկարծ տեսավ իրենց հին մի կողմի թեքված տունը՝ (ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ) և բակի ծեր թթենին։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Արտաթորության համակարգ

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք:

Պատասխանել հարցերին

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:

2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Շաքարային դիաբետ
Բարձր զարկերակային ճնշում
Գլոմերուլոնեֆրիտ
Երիկամների պոլիկիստոզ

3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:

4.Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա
:

Չմշակված կամ վատ մշակված սննդամթերքները։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները:

Անգղերի կռնչոցից, վախեցած ձիերը խլշեցին ականջները:

Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Ժայռի կատարին բազմած արծիվն, ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:

Այս անգամ, ուրիշ կաս-կարմիր փողկապով, էր նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ:

Տիկին Նվարդը` գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ Սամվելը, նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:

Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ, Սամվելը` նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր, դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

ավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը

Սրա հիման վրա կլինի հիմքը:

Սրա վրա կլնի հիմքը։

Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:

Մի լուրջ հակաջառություն ունեմ։

Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:

Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը։

Ի՞նչ բան է հրաբուխը:

Ինչ է հրաբուխը։

Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:

Ի՞նչ են մթնոլորտային ճակատները։

Հեռախոսը դա շքեղություն չէ:

Հեռախոսը շքեղություն չէ:

Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:

Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին մարդն էր

Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

3.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:

Թռչունները կարողանում են չվել երամներով։

Դաք չափազանցացնում եք վտանգը:

Դուք չափազանցնում եք վտանգը։

Խոսքը գնում է նրա մասին:

Խոսքը նրա մասին է։

Հաճելի տեսք չի թողնում:

Հաճելի տեսք չունի։

Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

Բանն ինչում է, — հարցրեց ոստիկանը։

Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:

Հարցը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:

Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացանք, որ հասել ենք բլրի ստորոտին:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:

Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:

4.Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

ՄԱԿ-ի թանգարանը որը գտնվում է Ժնևում, այնտեղ է գտնվում աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրը։ 1290 թվականին կազմվել է այդ եզակի «փաստաթուղթը»,եգիպտական փարավոնը և խեթերի թագավորնը «ստորագրել են»։փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: (Դաշնագիրը քարի վրա է)