Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Արտաթորության համակարգ

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք:

Պատասխանել հարցերին

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:

2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Շաքարային դիաբետ
Բարձր զարկերակային ճնշում
Գլոմերուլոնեֆրիտ
Երիկամների պոլիկիստոզ

3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:

4.Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա
:

Չմշակված կամ վատ մշակված սննդամթերքները։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

2023-2024 կենսաբանության հաշվետվություն

Ապրիլ


Վիտամիններ

Մարսողական համակարգ

Մարսողության համակարգը և համակարգը

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում

Մարտ

Շնչառական համակարգ

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

Փետրվար

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

Սրտամկանի ինֆակտ

Արյան կարգեր

Արյան գործառույթներ և բաղադրություն

Գիտելիքի ստուգում

Կենսաբանություն

Հունվար

Աշխատանք չկա քանի որ ճամբար էր։

Դեկտեմբեր

Կմաղք

Նոյեմբեր

Լսողական վերլուծիչ

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածք

Երկարավուն ուղեղ և մեծ կիսագնդերի կառուցվածքը

Կենսաբանություն

Հոկտեմբեր

Սեպտեմբեր, հոկտեմբեր — կենսաբանության ամփոփում

Ուղեղի կառուցվածքը

Կենսաբանություն Հոկտեմբերի 16-20

Սեպտեմբեր

Գեղձեր

Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանցտեսակները

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Մաշկի հիգիենա

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Ամփոփել ապրիլ ամիսը
  • ամփոփել ,,սեպտեմբեր- մայիս,, կենսաբանության աշխատանքները- հաշվետվություն

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մարդու մարմնի մազածածկույթն ունի պաշտպանական նշանակություն: Մազերը տարվա ընթացքում աճում են մոտ 15 սմ: Դրանք կարող են թափվել` կախված տարիքից, սեռից, նյարդային համակարգի վիճակից և ժառանգական գործոններից: Մարդու գլխից օրական թափվում է մոտ 100 մազ: 

2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Եղունգները պետք է կտրել, չկրծել, որովետև երբ որ մարդիկ իրենց եղունգները կրծում են, այդ ժամանակ մարդու օրգանիզմ անցնում է տարաբնույթ ինֆեկցիաներ։ Իսկ մաքրությունը պահպանելու համար պետք է լվացվել և լողանալ։

4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում։

թմրածությունն է և դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն:


Մտածե՛ք
Ինչո՞ւ նեղ կոշիկներով ձմռանը ոտքերը մրսում են, իսկ ամռանը՝ տաքանում:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Վիտամիններ

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Մարսողական համակարգ

Մարսողության համակարգ , կառուցվածքը

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողությունը բերանի խոռոչում:

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:  Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված: Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը: Թքագեղձերը երեք զույգ են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտազատվում է ավելի քան մեկ լիտր թուք:

Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: 

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների: Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար: 

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից: Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Մարսողության համակարգը և համակարգը

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքերը․

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Պետք է մարդիկ շատ օգտագործեն վիտամին C


2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։


3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները

Քթի մեջ առարկաներ ընկնելու դեպքում պետք է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը

Լրացուցիչ աշխատանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ, 4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ինձ: Հարցերի դեպքում անպայման գրեք։

Պատասխանել հարցերին․

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քանի որ քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզրծվում, մանրէազերծվում,տաքանում և խոնավանում է։

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով էլ թոքի կտորը չի ընկղմվում, այլ բարձրանում է ջրի երեսը։


4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով
։

Եթե երեխան չշնչի քթով ապա նա կսկսի շնչել բերանով որը շատ վատ է քանի որ բերանով շնչելու օդը մնում է ոչ մանրէազերծված, սառ և չորը դա կարող է նպաստել երեխայի մրսածությունը։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել Սրտի կառուցվածք և արյան շրջանառությունը սրտով և անոթներով։

Սիրտը սնամեջ մկանային օրգան է,որն գտնվում է սրտապարկում փոքր ինչ ձախ հատվածում։ Հասուն մարդկանց սրտի զանգվածը կազմում է 200-300 գրամ, իսկ երեխաների մոտ միջինում 100-150 գրամ։ Սիրտը մեր օրգանիզմում կատարում է շատ մեծ դեր, արյունը անընդհատ շարժման մեջ գցելով։ Սիրտը արյունը մատակարարում է օրգանիզմի տարբեր մասեր։

2․ Ինչ է իրենից ներկայացնում երակային և զարկերակային ճնշումը։

Երբ սրտը բաբախում է երակների ճնշումը բարձրանում է և աստիճանաբար նվազում։

3․Ինչ նշանակություն ունի արյան մակարդումը մարդու կյանքում։

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

4․ Ներկայացնել Արյան կարգեր և ինչպես հասկանալ որ կարգը որի համար է դոնոր հանդիսանում

Արյան կարգերը բաժանվում է 4 խմբի

5․ Ինչպես է առաջանում սրտամկանի ինֆակտը։

Սրտամկանի ինֆակտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։

6․ Ինչպես է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Գլխուղեղի կաթվածը սովորաբար առաջանում է գլխուղեղին քիչ քանակությամբ թթվածին ու արյուն հասնելու պատճառով:

7․ Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Սրտամկանի ինֆակտ

Արյան կարգեր

Արյան գործառույթներ և բաղադրություն

Գիտելիքի ստուգում

Կենսաբանություն