Рубрика: Без рубрики, Հայոց լեզու7

Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ, ամենակարող, ամենաբախտավոր։
ան-անգութ, անբաժան, անբախտ։
ապ-ապաշնորհ, ապաբախտ։
բաց-բացարձակ, բացառիկ, բացահայտ։
գեր-գերբնական,գերագույն։
դժ-դժգոհ, դժբախտ, դժկամ
ընդ-ընդարձակ, ընդանուր։
հակա-հակադիր, հակառակ, հականիշ
համա-համադաս, համահունչ, համաձայն։
տ-տգետ, տգեղ։
չ-չտես, չար, չքաոր։

վերջածանցներ
-ագին-ահագին — մեծագին։
-ագույն-մեծագույն մարմնագույն,  երկնագույն։
-ալի-հրաշալի, հիանալի, զարմանալի։
-ածո-գտածո — պահածո, բրածո։
-ական-գյուղական — ածական, չինական։
-ային-տնային, լեռնային, երկնային։
-ան-կծան, կծան ։
-անի-լեզվանի, երկերեսանի, անվանի։
-ավետ-հոտավետ, բուրավետ։
-ավոր-գունավոր, ահավոր, չքավոր։
-ատ-գունատ, կռնատ, կիսատ։
-ացի-խելացի , չինացի, անգլյացի։
-ե-ոսկե քարե, թղթե։
-ելի-սիրելի կարելի, կասկածելի։
-եղ-զորեղ թիկնեղ, գունեղ։
-ենի-հայրենի ծիրանենի, բալենի։
-ի-կատաղի բարի, սիրելի։
-իչ- գրավիչ հուզիչ։
-իկ-փոքրիկ, տիկնիկ բոբիկ։
-լիկ-պստլիկ թմբլիկ, բկլիկ
-կան-խռովկան ճապոնական, լացկան։
-կոտ-նեղացկոտ վախկոտ, կրակոտ։
-յա-փայտյա մետաղյա։
-ովի-ծալովի բացովի, ծալովի։
-ոտ-ժանգոտ քարքարոտ, կեղտոտ,

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:
.
2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդհեռաձիգ, հավասար, կապտականաչձվաձևկիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժերկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկշքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայմակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմq
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ